Խորհուրդ է տրվում ատամները մաքրել հայտնի բժիշկ եւ հետազոտող Չառլզ Բասի մեթոդով։ Ինչպես հավաստիացնում է ատամնաբույժ Վալերի Լեոնտեւը (Ռուսաստան), նրա մեթոդով ատամները մաքրելը դրանց առողջության գրավականն է։
«АиФ»-ի հետ զրույցում ատամնաբույժը նշել է, որ եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, առաջ է գալիս ատամնափառ, որն, իր հերթին, դառնում է կարիեսի պատճառ։
Ըստ Բասի մեթոդի՝ խոզանակը պետք է պահել ատամի առանցքից 45 աստիճան անկյան տակ, իսկ խոզանակի մազերը պետք է մի փոքր թափանցեն ատամների եւ լնդի ակոսի միջեւ գտնվող տարածք։ Խոզանակը պետք է տանել հետ ու առաջ՝ կատարելով պտտվող շարժումներ։
Ատամների մաքրումը պետք է սկսել վերին կտրիչներից, պտտվող շարժումներով ու թեթեւակի հպմամբ։ Խոզանակը պետք է անցնի սեղանատամներին ու հակառակը։ Նույնը պետք է կատարել ծնոտի հակառակ մասում։
Պրոֆեսորը նաեւ խորհուրդ է տվել աջլիկներին ատամների մաքրումն սկսել աջ կողմից, ձախլիկներին՝ ձախ։ Այնուհետեւ պետք է անցնել ատամների ներքին մակերեսին։ Ծամող ատամների մակերեսների մաքրման ժամանակ խոզանակը պետք է հորիզոնական լինի, շարժումները պետք է կատարվեն թեթեւ սեղմամբ, առաջ ու հետ։
Ատամնաբույժն ավելացրել է, որ ատամների անգամ ճիշտ մաքրման դեպքում հավելյալ պաշտպանությունն ավելորդ չի լինի. ցանկալի է նաեւ օգտվել ատամի թելերից, իռիգատորից, պտտախոզանակներից։ Բայց խոզանակը, ըստ նրա, անփոխարինելի գործիք է։ Ավելին, մասնագետը խորհուրդ է տալիս այն փոխել ամեն 2-3 ամիսը մեկ։