5 սովորություն, որոնք կարող են լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ
Advertisement 1000 x 90

5 սովորություն, որոնք կարող են լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ

Անաբոլիկ ստերոիդների ընդունումը եւ չպաշտպանված սեռական հարաբերությունը, ի թիվս այլ պատճառների, կարող են հանգեցնել լյարդի քաղցկեղի զարգացման, ինչպես պնդում են մասնագետները: Ինչպես հայտնում է ETNT պարբերականը, քաղցկեղի առաջացմանը նպաստող գլխավոր սովորությունը, բժիշկների խոսքով, թունդ խմիչքների չարաշահումն է:

«Ալկոհոլի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լյարդի վնասման, այդ թվում՝ ցիռոզի: Դա, իր հերթին, մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը»,- ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ռոդրիխ Շվարցը: Ծանր հիվանդության զարգացման երկրորդ պատճառը, մասնագետների կարծիքով, կարող է դառնալ անաբոլիկ ստերոիդների անկանոն ընդունումը:

Սպորտային բժշկության մասնագետ Բոբ Գոդմանի խոսքով՝ լյարդի քաղցկեղի զարգացումը մի շարք մարզիկների մոտ պայմանավորված է եղել հենց անաբոլիկ ստերոիդների օգտագործմամբ: Չպաշտպանված սեռական հարաբերությունը նույնպես կարող է լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ամերիկյան օնկոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հեպատիտ Բ (HBV) կամ հեպատիտ Ց (HCV) վիրուսով քրոնիկ վարակումը հանգեցնում է լյարդի ցիռոզի, ինչը կարող է հանգեցնել առավել վտանգավոր հիվանդության: Իսկ այդ վիրուսներով ամենից հաճախ վարակվում են չպաշտպանված սեռական ակտի ժամանակ: Լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ ծխելն ու ավելորդ քաշը:

news.am