Քիմ Քարդաշյանի անձնական կյանքը միշտ եղել է հասանելի իր երգրպագուների համար, սակայն մարտ ամսին ռեփեր Քանյա Ուեսթից պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո նա երկար ժամանակ հրապարակումներ չէր կատարում իր նոր սիրելիի հետ։
«Ես և Փիթը այնքան գեղեցիկ լուսանկարներ ունենք միասին, երբեմն ցանկանում եմ ամբողջը հրապարակել, սակայն ինքս ինձ կանգնեցնում եմ»,- անկեղծացել է Քիմը հարցազրույցներից մեկում։
Ուստի մայիսի 1-ի դրությամբ Քիմը բացառություն արեց և ուրախացրեց երկրպագուներին նոր ֆոտոշարքով։
«Սպիտակ տանը, տուկ-տուկ»,- այսպես է մեկնաբանել Քիմը իրենց լուսանկարները։