Հանրապետության տարածքում` մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +15 +17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +8 +13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +15 +18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +8 +12,
Լոռիում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +9 +13,
Տավուշում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +8 +11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +12 +17,
Արարատում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +15 +18,
Արմավիրում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +15 +17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +18+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +10+14,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +18+23։