ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին:
Այսինքն Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը:
Բացի այս, հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը շարունակելու է իր գործունեությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը: Այսինքն կշարունակի որոշ ծավալով իրականացնել իրեն վերապահված քրեական գործերի քննությունը: Իսկ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Ըստ արդարադատության նախարարության՝ մեկ միասնական մարմնի դեպքում պետական ռեսուրսները կխնայվեն, չեն լինի պաշտոնային կրկնություններ, փոխարենը՝ կլինեն մասնագիտացված վարչություններ, որոնք տարբեր ուղղություններով կկարողանան ապահովել նախաքննության արդյունավետությունը:
Նկատենք նաեւ, որ տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափեր, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքներ: Օրինակ՝ համեմատելով նախաքննական մարմիններում նոր նշանակված քննիչների փաստացի աշխատավարձերը ստանում ենք հետևյալ պատկերը.