Այս պահին Բաղրամյան պողոտայում` Ազգային Ժողովի շենքի դիմաց իրականացվում է «Ուսապարկների» ակցիա:
«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկներ այլևս չլինեն»,-նշել է ակցիայի մասնակից, 5165 շարժման համախոհ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ԱԺ դիմաց են բերել ուսապարկեր, որոնց վրա ամրացված են ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները։ Մասնակիցներն ուսապարկերը նետեիցին գետին։
Ի պատասխան ոստիկաններից մեկի՝ ակցիան խոչընդոտելու գործողության քաղաքացիները սկսեցին վանկարկել «ոստիկանը Նիկոլ չի»։