Սննդաբանները նշել են սրտի համար ամենաօգտակար բանջարեղենը
Advertisement 1000 x 90

Սննդաբանները նշել են սրտի համար ամենաօգտակար բանջարեղենը

Սրտի հիվանդություններն աշխարհում առաջատար դիրք են զբաղեցնում մահվան պատճառների մեջ, ինչը գիտնականներին ստիպում է մշտապես ուսումնասիրել ոչ միայն բուժման մեթոդը, այլեւ մեծ ուշադրություն դարձնել սրտային խանգարումների կանխարգելմանը, գրում է Planet Today-ը։

Ոչ ոք կասկածի տակ չի դնում ճիշտ սնվելու կարեւորությունը, բայց միեւնույն ժամանակ բժիշկները նաեւ վերլուծում են, թե սննդային որ սովորույթներն են նպաստում սրտի առողջության առավելագույն պահպանմանը։

Ամենաառողջ բանջարեղենը կանաչ տերեւավոր բանջարեղենն է։ Առաջին հերթին դա սպանախն է եւ կաղամբը։ Այս բանջարեղենը կարելի է ուտել հում, շոգեխաշած վիճակում՝ եփման նուրբ եղանակներով։

«Շատ մարդիկ ամբողջ աշխարհում վնասում են իրենց առողջությունը՝ զրկվելով կանաչ բանջարեղենի կանոնավոր օգտագործումից»,-ասում են որոշ հետազոտողներ: Կան տարբեր տարիքի հիվանդների հետազոտություններից ստացված տվյալներ, որոնք հաստատում են, որ կանաչ բանջարեղենի ամենօրյա օգտագործումը 16 տոկոսով նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը։

news.am