Ֆրանսիայում կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդին. Europe 1
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդին. Europe 1

Հունվարի լույս 25-ի գիշերը Ֆրանսիայի Սենա և Մառնա դեպարտամենտում (Փարիզից դեպի արևելք) կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդի առանձնատունը: Այդ մասին,ինչպես տեղեկացնում է Europe 1 ռադիոկայանը: «Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն և այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,- հայտնել է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում: Էդուարդ դե Ռոտշիլդը գլխավորում է Rothschild & Cie բանկի դիտորդական խորհուրդը: Նա նաև փարիզյան Liberation խոշոր թերթի համասեփականատերն է, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր