Սկանդալային բաժանումից հետո Ամիրան Սարդարովը հաշտվել է կնոջ՝ Ուզբեկստանի նախկին նախագահի թոռնուհու հետ
Advertisement 1000 x 90

Սկանդալային բաժանումից հետո Ամիրան Սարդարովը հաշտվել է կնոջ՝ Ուզբեկստանի նախկին նախագահի թոռնուհու հետ

Բլոգեր Ամիրան Սարդարովը հաշտվել է կնոջ՝ Ուզբեկստանի նախագահի թոռնուհու՝ Մարիամ Տիլյաեւայի հետ։ Զույգին հաջողվել է բարելավել հարաբերությունները նույնիսկ մեծ սկանդալից հետո։

Սարդարովն ու կինը ամուսնալուծության մասին հայտարարել էին դեռ փետրվարին։ Հայտնի զույգի ամուսնությունը մեկ տարուց էլ քիչ է տեւել։ Բլոգերի կինը բաժանման պատճառ է անվանել նրա կողմից ֆիզիկական եւ էմոցիոնալ բռնությունը։ Բացի այդ, Տիլյաեւան ասել է, որ ամուսինը գողացել է իր զարդերը։ Սակայն նույնիսկ նման սկանդալից հետո ամուսիններին հաջողվել է վերականգնել ամեն ինչ։

«Այո, մենք իսկապես հաշտվել ենք: Մայիսին ես գնացի Դուբայ, մենք երկար ժամանակ նամակագրական կապ էինք պահում։ Հարաբերությունները կարգավորեցինք, եւ ինչ-որ պահի հասկացա, որ սիրում եմ նրան»,- խոստովանել է Սարդարովը PEOPLETALK-ի հետ զրույցում։

Բլոգերի խոսքով՝ իր կինը հենց այն մարդն է, ում հետ ցանկանում է լինել։ Սարդարովը Տիլյաեւայի համար տոմսեր է գնել, որպեսզի վերադառնա իր մոտ: Երկար խոսակցություններից հետո զույգը որոշել է փորձել ամեն ինչ սկսել նորից:

style.news.am