Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Advertisement 1000 x 90

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 8-ի ցերեկը, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 9-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +6 +11,

Լոռիում գիշերը՝ +2 +5 ցերեկը՝ +8 +11,

Տավուշում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +8 +11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +15 +18,

Արարատում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +17 +20,

Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +17+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +12+15,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +17+20:

 



Նման նյութեր