Ուկրաինայում պատերազմի ելքը կորոշի Վրաստանի ապագան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Ուկրաինայում պատերազմի ավարտը մեծ նշանակություն ունի բոլորի համար, պատերազմի արդյունքներից է կախված ողջ աշխարհի, այդ թվում՝ Վրաստանի ապագան։ Ուստի շատ կարեւոր է, թե ժամանակակից աշխարհն ինչպես կարձագանքի Եվրոպայի առջեւ ծառացած այս մարտահրավերին»,- ասել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը Եվրոպայի հետ է, իսկ Վրաստանն ընդհանուր արժեքներ ունի Եվրոպայի հետ։