Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի
Advertisement 1000 x 90

Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի

Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է չճանաչված հանրապետության գործող նախագահ Անատոլի Բիբիլովը՝ ընդունելով նախօրեին նախագահական ընտրություններում իր հակառակորդ Ալան Գագլոևի հաղթանակը:

Ավելի վաղ Հարավային Օսիայում հայտարարել էին, որ հանրապետության նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ միավորման վերաբերյալ։ Բիբիլովը Ռուսաստանին միանալն անվանել է Հարավային Օսիայի ժողովրդի «ռազմավարական նպատակը»։

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցման դիմումն արդեն ներկայացվել է  Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը շուտով օրինական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի մաս դառնալու համար։ Նրա խոսքով՝ այդ «ռազմավարական նպատակն» իրականացնելու հնարավորությունը եղել է դեռ 2014 թվականին, երբ հանրաքվեից հետո Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի հետ։

 



Նման նյութեր