Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինական պատերազմի ելքը կորոշի թե ինչ ապագա է ունենալու Վրաստանը։ Այս մասին նա ասել է Եվրոպայի օրվա առիթով անցկացված միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում։
«Ուկրաինական պատերազմի ավարտն ու մեծ նշանակություն բոլորի համար եւ պատերազմի արդյունքներից է կախված լինելու ամբողջ աշխարհի, այդ թվում նաեւ՝ Վրաստանի ապագան։ Ուստիեւ շատ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհը պատասխանի այդ մարտահրավերին, որի առաջ կանգնած է Եվրոպան»,- ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։ Նա վերահաստատել է, որ իր երկիրը Եվրոպայի հետ է եւ Վրաստանն ու եվրոպական երկրները ունեն ընդհանուր արժեքներ։