Կորոնավիրուսի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով. Արմեն Մուրադյան
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով. Արմեն Մուրադյան

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մահացության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ․

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է մահացության բարձր ցուցանիշը «Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5 %-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20 %-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից:

Վերլուծությունն ըստ տարածաշրջանների ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռու՝ 22%, Գեղարքունիքի 15 % և Վայոց ձորի՝ 10 % մարզերում: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3 %-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:

Մահացության կառուցվածում, այնպես ինչպես նախորդ տարիներին առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55 %, նորագոյացությունները՝ 15 %, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10 % և ԿՈՎԻԴ-19՝ 8 %:

Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31 %-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով:

Համապատասխանաբար բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով: