Ինչպես տեղեկացրել է ադրբեջանական Haqqin.az կայքը, Հայաստանի քաղաքացի հանդիսացող Լիդա Երվանդի Բալասանյանը մեկ ամիս առաջ Վրաստանից անցել է Ադրբեջան: Լիդա Բալասանյանը ծնվել է 1940 թվականին Բաքվում: Ամուսնացել է ադրբեջանցի Միխայիլ Հասանովի հետ, որը 1976 թվականին մահացել է: 1990-ական թվականներին մյուս հայերի հետ լքել է Բաքուն՝ թողնելով 4 երեխաներին:
Կինը, ով այցելել է Haqqin.az-ի խմբագրակազմ, պատմել է, թե 2009 թվականին իր երեխաները իմացել են, որ ինքը կենդանի է և ծանր սոցիալական վիճակում է գտնվում և կազմակերպել են իր տեղափոխումը Վրաստանի Ռուսթավի քաղաք, որտեղ նրա համար բնակարան են վարձել:
2016 թվականին Լիդա Բալասանյանի երեխաներն ու թոռները նրան տեղափոխել են Բաքու: Այդ գործին նպաստել են արդեն իբրև իրավապաշտպաններ հանդես եկող Վահան Մարտիրոսյանն ու Սյուզան Ջաղինյանը: