![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/05/bnbb.jpg)
Երգչուհի Նյուշան հայտնել է, որ իր դուստրը՝ Սիմբան, նպաստում է ընտանեկան բյուջեին: Փոքրիկը մասնակցել է գովազդային նկարահանումների և ստացել առաջին հոնորարը։
«Հիասքանչ նորություն. Սիմբային հրավիրել են գովազդային հոլովակներում նկարահանվելու: Սա կլինի նրա կյանքում առաջին նկարահանումը, որի համար նա լավ գումար կստանա։ Այսինքն՝ նա առաջին անգամ ինքն է վաստակելու իր գումարը»,- լուրով կիսվել է երջանիկ մայրիկը։
Ծնողները իրենց դստեր մեջ նկատելով գեղարվեստական կարողությունները ակտիվորեն զարգացնում են դրանք՝ տանելով լսումների։