Ջրից ալերգիա ունեցող ամերիկուհին ամեն անգամ լոգանք ընդունելիս լաց է լինում
Advertisement 1000 x 90

Ջրից ալերգիա ունեցող ամերիկուհին ամեն անգամ լոգանք ընդունելիս լաց է լինում

Ջրից ալերգիա ունեցող ամերիկուհին ամեն անգամ լոգանք ընդունելիս լաց է լինում, գրում է Daily Mail-ը։

Արիզոնայից Էբիգեյլ Բեքը տառապում է ջրային եղնջացանով, որը նրա մարմինը աներևակայելի զգայուն է դարձնում ջրի նկատմամբ: Քոլեջի 15-ամյա ուսանողուհին բողոքում է, որ ջրի հետ շփվելուն պես սկսում է լաց լինել։

«Արցունքներ եմ ունենում, դեմքս սկսում է կարմրել ու ուժեղ այրվել»,- դժգոհում է նա։

Ամերիկուհին հավելել է` եթե ջուր է խմում, սկսում է իրեն վատ զգալ, կրծքավանդակի ցավեր է ունենում։ Ավելի քան մեկ տարի Էբիգեյլը ծարավը հագեցնում է կոմպոտով կամ էներգետիկ ըմպելիքներով. սա նրա միակ այլընտրանքն է:

«Ես պետք է ստուգեմ պիտակները, բայց բոլոր բաղադրություններում ջուր կա: Վերջին անգամ մաքուր ջուր եմ խմել մեկ տարի առաջ»,- ավելացրել է Բեկը:

Ելնելով իր յուրահատկությունից՝ Էբիգեյլը ռեհիդրացիոն հաբեր է ընդունում, ինչպես նաև խմում է հակահիստամիններ և ստերոիդներ՝ երկու օրը մեկ ցնցուղ ընդունելով։

Բացի այդ, ուսանողուհին մշտական ​​բժիշկների հսկողության տակ է և ցանկանում է մարդկանց պատմել իր վիճակի մասին և բարձրացնել նրանց տեղեկացվածությունը այս հիվանդության մասին։