Marketium.ru կայքը գրում է, որ կանանց շրջանում դեպքերի մեծամասնությունում ինֆարկտի նշանները թույլ են արտահայտված կամ առհասարակ արտահայտված չեն։ Ինֆարկտը կանանց շրջանում մահացության հիմնական պատճառներից մեկն է։ Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ այս վտանգավոր հիվանդության նշանները։
Ուշադրություն դարձրեք կզակից մինչև պորտ ընկած հատվածում առաջացող բոլոր տարօրինակ նշաններին։ Բժիշկները զգուշացնում են, որ հարկավոր է ուշադրություն դարձրել այս հատվածում առաջացող բոլոր ցավերին։ Հիշեք, որ ինֆարկտը կարող է արտահայտվել ոչ միայն ցավի, այլև կրծքավանդակի շրջանում անհարմարության ձևով։ Նշաններից մեկը կարող է լինել նաև սննդի չմարսելը կամ որովայնի հետ կապված խնդիրները։ Հաճախ սրտի հետ կապված խնդիրներն ուղեկցվում են սրտխառնոցով, գլխապտույտով կամ փսխումով։ Բացի այդ, հիվանդը կարող է զգալ նաև արտահայտված հոգնածություն, հևոց։
Հիշեք, որ ամենափոքր կասկածի կամ վատ զգալու դեպքում հարկավոր է շտապօգնություն զանգահարել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը