Փսորիազ. ախտանշանները, բուժումը
Advertisement 1000 x 90

Փսորիազ. ախտանշանները, բուժումը

Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով:

Փսորիազը վարակիչ չէ, բայց հիվանդին բավականին տհաճություն է պատճառում և վատացնում նրա կյանքի որակը:
Անհրաժեշտ է հիվանդության սկզբում արդեն դիմել բժիշկ-տրիխոլոգի, այդ դեպքում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումը:

Ախտանշանները

  • Ձևավորվում են վարդագույն կամ կարմիր տարբեր չափերի էլեմենտներ:
    •    Ի հայտ է գալիս անտանելի քոր:
    •    Առկա է էպիդերմիսի թեփոտում` արծաթավուն թեփով:
    •    Ախտահարման շրջանում դիտվում են բաց գույնի կեղևներ:
    •    Մաշկը դառնում է չոր:

Որպես կանոն, հիվանդությունը տարածվում և արտահայտվում է արմունկներին, ծնկներին, գլխի մազածածկույթի շրջանում, ափերին, սրունքներին, աճուկային ծալքերում:

Հիվանդության փուլից կախված՝ ախտանշանները պակասում կամ ավելի են արտահայտվում:

Պրոգրեսիվող ձևի ժամանակ քորը ինտենսիվ է, մաշկային էլեմենտները՝ շատ:

Ստացիոնար ձևի դեպքում, որպես օրենք, նոր ցանավորում չկա, հներն էլ չեն պրոգրեսիվում

Ռեգրեսիվ ձևի դեպքում օջախները հիպերպիգմենտացված են, նրանց շուրջն առաջանում է ատրոֆիկ երիզ:

Երբեմն մաշկի քրոնիկ ախտահարումը կարող է առաջացնել փսորիատիկ արթրիտի զարգացում:

Ախտորոշումը

  • Մաշկից վերցրած քսուկի հետազոտություն,
    •    արյան, մեզի ընդհանուր հետազոտություն,
    •    կղանքի քննություն,
    •    նաշկի բիոփսիա,
    •    հյուսվածաբանական հետազոտություն,
    •    ռևմատիկ թեստեր:

Բուժման մեթոդները

Ինքնաբուժումն անհնարին է, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ անհատական բուժական ռազմավարություն մշակելու համար:

Կոնսերվատիվ թերապիան ներառում է.
•    կերատոպլաստիկ միջոցների, ցինկի պիրիտիոնատ պարունակող դեղերի, վիտամին B և D, սոլիդոլի տեղային օգտագործում,
•    ցիտոստատիկների ընդունում,
•    սինթետիկ ռետինոիդների ընդունում:

Գլյուկոկորտիկոիդների օգնությամբ ախտանշանները նվազեցնել խորհուրդ չի տրվում, քանի որ հորմոնները վատացնում են հիվանդության ընթացքը:

Արդյունավետ են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները՝ ֆոտոսեանսներ, պլազմոֆերեզ, կրիոթերապիա: