ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36 կմ-երին մերկասառույց է:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում մառախուղ է:
Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյան տեսքով տեղումներ են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: