41-ամյա ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է հանրահայտ Sports Illustrated Swimsuit ամսագրի մայիսյան համարի շապիկը, գրում է Daily Mail-ը: Աստղային հայուհին կիսվել է իր մասնակցությամբ անկեղծ ֆոտոշարքի կադրերով։
«Մենք նկարահանել ենք կադրերը հունվարին, և այնքան դժվար էր սա գաղտնի պահել: Մենք ֆոտոշարք արեցինք աշխարհի իմ սիրելի վայրերից մեկում՝ Դոմինիկյան Հանրապետությունում»,- գրել է Քարդաշյանը։
Նրա խոսքով՝ իր համար պատիվ է լինել այս ամսագրի շապիկին։
Ամերիկյան շոու-բիզնեսում ընդհանուր առմամբ ընդունված է, որ Sports Illustrated Swimsuit-ի շապիկին հայտնվելը որոշիչ պահ է սուպերմոդելի կարգավիճակ ստանալու համար։