Եղանակն՝ առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: