Իսկապե՞ս ուզում եք հունից հանել ժողովրդին, բա հետո ո՞նց ենք ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովելու. Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

Իսկապե՞ս ուզում եք հունից հանել ժողովրդին, բա հետո ո՞նց ենք ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովելու. Արսեն Բաբայան

Եթե իշխանությունը շարունակի պնդել, թե փողոցում իրենց վռնդողների քանակը պակասում է, ապա ինձ չի մնում անել ենթադրություն այն մասին, որ սրանք մազոխիստ են: Այս մասին Տելեգրամում գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։։

«Այսօր, նախորդ հանրահավաքի համեմատ, մարդկանց քանակն առնվազն կրկնակի ավելացել է:

Դուք իսկապե՞ս ուզում եք հունից հանել ժողովրդին: Բա հետո ո՞նց ենք ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովելու: Նիկոլ, խելքի արի, հետո շատ ուշ կլինի… քեզ համար»,- գրել  է նա։