Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը թողարկել է ներքնազգեստի սեփական հավաքածուն
Advertisement 1000 x 90

Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը թողարկել է ներքնազգեստի սեփական հավաքածուն

Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը միավորվել է Knix-ի հետ՝ թողարկելով ներքնազգեստի հավաքածու, հայտնում է Daily Mail-ը։

«Ես եւ իմ հետծննդյան մարմինը սեքսուալ, ինքնավստահ եւ անդիմադրելի ենք զգում ներքնազգեստի իմ անձնական հավաքածուի մեջ»,- գրել է մոդելն Instagram-ում։

Հավաքածուն ստեղծելիս Գրեմւն ոգեշնչել է կանանց մարմնի բազմազանությունը, ուստի հավաքածուն ներկայացված է չափսերի լայն տեսականիով։ Բացի առօրյա ներքնազգեստից, մոդելը դիզայներների հետ մշակել է հատուկ ներծծող ներքնազգեստ, որը պաշտպանում է դաշտանային ցիկլի ընթացքում։

«Ինձ համար գլխավորը ֆունկցիոնալությունն է։ Ինչպե՞ս է իրը նայվում իմ հագուստի տակ: Ինչպիսի՞ն է իմ տրամադրությունը, երբ այն կրում եմ: Մենք այս ամենը հաշվի ենք առել»,- նշել է մոդելը։

Գրեմը հայտնել է, որ կերպարներ ստեղծելիս սիրում է կենտրոնանալ ներքնազգեստի վրա, օրինակ՝ միշտ մի փոքր բացում է վերնաշապիկների կոճակները, որպեսզի կրծկալը տեսանելի լինի։

Գրեմի նոր հավաքածուի կրծկալը  կարժենա 48 դոլար, բոդին՝ 72 դոլար, իսկ վարտիքները՝ 24 դոլար։

Ավելի մանրամասն՝ news.am