Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Մայիսի 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վ, մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի



Նման նյութեր