Պտտահողմեր ԱՄՆ Միչիգան նահանգում և Գերմանիայում. կան մեծաթիվ տուժածներ
Advertisement 1000 x 90

Պտտահողմեր ԱՄՆ Միչիգան նահանգում և Գերմանիայում. կան մեծաթիվ տուժածներ

Մեկ մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել պտտահողմի պատճառով, որը պատուհասել է ամերիկյան Միչիգան նահանգին: Այս մասին հայտնում է Detroit News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Պտտահողմն անցել է Գեյլորդ քաղաքով: Վնասվել են մի քանի տներ և ձեռնարկություններ: Արձանագրվել են ծառերի և հոսանքագծերի սյուների տապալման դեպքեր: Եղանակային պայմանների պատճառով Միչիգանի հյուսիսային հատվածում ավելի քան 14 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Գերմանիայի արևմուտքում պտտահողմի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել, հայտնում է Bild պարբերականը: Տուժածները Պադերբորդ քաղաքից են:

Վտանգավոր եղանակային պայմաններ են դիտվում Գերմանիայի տարածքի կեսում: Թերթը նշում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողում միանգամից մի քանի պտտահողմ է մոլեգնել: Փրկարարները հայտնում են մասշտաբային վնասի մասին:

 



Նման նյութեր