«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ամբողջովին աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
«Տոտենհեմի» հետ խաղացած ոչ-ոքիից հետո իսպանացի մասնագետը հանդիպում է ունեցել քաղաքայինների նախագահ Հալդուն Ալ-Մուբարաքի հետ: «Բարսելոնայի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը ստացել է ղեկավարության աջակցությունը, որն ամբողջովին վստահում է մասնագետին և նույնիսկ պատրաստ է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսել իսպանացու հետ:
Հիշեցնենք, որ անցած ամառ Գվարդիոլան 3-ամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը