Այս երկիրը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Advertisement 1000 x 90

Այս երկիրը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Հունական բոլոր ընկերությունները, որոնք ռուսական գազի ներկրում են իրականացնում, անցել են վճարման նոր կարգի եւ ներկրված գազի դիմաց վճարում են ռուսական ռուբլով։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Հունաստանում երեք գազ ներկրող ընկերություն կա՝ DEPA Commerce, Mytilineos, Prometheus Gas։ Ռուսական գազը ընդհանուր ներկրված գազի ծավալի 45-55 տոկոսն է կազմում, կախված սեզոնից։

Մասնագետները կարծում են, որ առաջիկա տարիներին ռուսական գազի փոխարինումն այլ վառելանյութով հնարավոր չէ։ Ուստիեւ, հունական ընկերությունները որոշել են կայացնել ողջամիտ որոշում՝ երկիրն ու հասարակությունը նոր տնտեսական ցնցումների չտանելու համար, եւ վճարումները սկսել են իրականացնել ռուսական ռուբլով։

hraparak.am