Բլոգեր Ալենա Ժիգալովան իր YouTube-յան «Алена, блин! говорит» շոուի ժամանակ ենթադրել է, որ Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան կարող են ամուսնալուծվել, որպեսզի պահպանեն իրենց ունեցվածքը և հերթով վերադառնան Ռուսաստան։
«Բոլորը քննարկում են, որ Գալկինն ու Պուգաչովան պատրաստ են ամուսնալուծվել, որպեսզի պահպանեն ունեցվածքը և նրանցից մեկը կարողանա պարբերաբար վերադառնալ Ռուսաստան։ Կամ վերջնականապես վերադառնան հայրենի երկիր: Կարծում եմ՝ դա ամեն դեպքում ավելի մոտ է Ալլա Պուգաչովային»,- ենթադրել է Ժիգալովան։
Նա հույս է հայտնել, որ աստղային զույգի բաժանման մասին լուրերը սուտ կլինեն։ Հակառակ դեպքում, նշել է բլոգերը, ռուսները կարող են ակնկալել ոչ պակաս «պայծառ էպոս», քան դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունը։