Ուկրաինայի զինված ուժերի մարտերը ռուսական բանակի հետ առավելագույն ինտենսիվության են հասել շփման գծի ողջ երկայնքով։
Այս մասին մայիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, հայտնում է Unian.net-ը։
«Այսօր մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության, հակառակորդը միաժամանակ մի քանի ուղղություններով գրոհում է մեր զորքերի դիրքերը, մեզ սպասվում է չափազանց բարդ ու երկար պայքարի փուլ, մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմ է և կորուստները մեր կողմից անխուսափելի են»,- ասել է նա։