Բրիտանուհուն երկու ոտքի անդամահատում է սպառնում միջատի խայթոցի պատճառով
Advertisement 1000 x 90

Բրիտանուհուն երկու ոտքի անդամահատում է սպառնում միջատի խայթոցի պատճառով

40-ամյա բրիտանուհի Ջորջ Օսթինին երկու ոտքի անդամահատում է սպառնում այն ​​բանից հետո, երբ նրան կծել է միջատը , եւ հազվագյուտ մաշկային հիվանդություն է առաջացել, գրում է The Sun-ը։

2009 թվականին սիզամարգը հնձելու ժամանակ միջատը խայթել էր կնոջ աջ ոտքը, որից հետո նրա վիճակը սկսել էր վատանալ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, եւ նա  12 օր կոմայի մեջ է եղել։

Ջորջը պատմել է, որ իր տանջանքները տեւել են 13 տարի, նրա մոտ սեպսիս եւ գանգրենա է սկսվել, եւ այժմ կնոջը սպառնում է երկու ոտքի անդամահատում։

Բժիշկներն ասում են, որ եթե նրա  վերքերը ապաքինվեն, ապա ամպուտացիաներից կարելի է խուսափել եւ նույնիսկ ոտքերի վիճակը շտկել պլաստիկ վիրահատության միջոցով։

news.am



Նման նյութեր