Այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա. Ռոման Բաբայանը 30 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա. Ռոման Բաբայանը 30 տարեկան է. life.panorama.am

հունվարի 25-ին, երևանյան ռեստորաններից մեկում ծննդյան 30-ամյակն էր նշում դերասան Ռոման Բաբայանը, որին ներկա էին մեծ թվով հայտնի անուններ: Սիրելի ընկերոջ ծննդյան օրը իսկական տոն դարձնելու նպատակով դերասանները ջանք չեն խնայել. Life.panorama.am-ի հետ զրույցում սա փաստեց նաև անձամբ հոբելյարը:

«Անկեղծ ասած՝ հատուկ ոչինչ չէինք պլանավորել, բացի նրանից, որ ծննդյանս օրը մտերիմներով պետք է հավաքվեինք: Արդյունքում շատ վառ հիշողություններով երեկո ունեցանք, առանց որևէ ավելորդությունների. Սրա համար շնորհակալ եմ ընկերներիս, որոնց հետ մեկ տեղում հավաքվելիս, երբեք տխուր րոպեներ չեն լինում: Ինձ համար շատ հաճելի էր, որ շուրջս հավաքված էին անկեղծ մարդիկ, որոնցով ես ինձ լիարժեք եմ համարում»,- պատմեց Ռոմանը:

30-ամյա դերասանը դժվարացավ խոսել տարիքային նոր շեմի ու դրանից բխող զգացողությունների մասին.

«Երեկ մի հետաքրքիր բան նկատեցի, եթե ամեն տարի ծննդյանս օրերին ինչ-որ տխրություն եմ զգացել, ընկել մտքերի գիրկը, երեկ զարմանալիորեն չեղավ նման բան: Ընդհանուր առմամբ երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, հիմա էլ 30-ը ոչինչ չի փոխում, բայց  ներքին զգացողություններ ունեմ, որոնք բառերով չես արտահայտի: Մտածում եմ, որ պատահական չէր՝ նման զգացողություններս, երևի այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա: Ամեն դեպքում, 30-ից սպասելիքներս մեծ են»,- նշեց Ռոմանը:

Դերասանի համար երեկ անակնկալների պակաս չի եղել, սակայն նա որոշեց համեստորեն լռել ու դրանց մասին չպատմել: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել են անգամ շնորհավորանքների ու բարեմաղթանքների բովանդակությունը, ամեն ինչ Ռոմանի համար ասես նոր է եղել:

Վերաիմաստավորելով ու վերագնահատելով անցած տարիները՝ Ռոման Բաբայանը նշեց.

«Իհարկե, բոլորի նման՝ ես էլ բացթողումներ ունեցել եմ իմ կյանքում, սխալվել եմ, փորձել ուղղել ու ավելի ճիշտ ապրել, կամ գուցե չեմ էլ ուղղել, բայց հիմա չէի ցանկանա ժամանակս հետ տալ ու կյանքումս փոփոխություններ կատարել: Ինչ խոսք, այդ հնարավորության դեպքում շատ բան կփոխեի, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես, որ պետք էր:  Յուրաքանչյուր բան հենց այնպես չի լինում, երբեմն սխալներդ ինքդ քեզ համար դաս են դառնում, որոնք էլ օգնում են հետագա ճանապարհդ ավելի ամրապնդված անցնել: Իմ կյանքում ունեցել եմ նաև շատ ձեռքբերումներ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել»:

Ի դեպ՝ առաջիկայում Ռոման Բաբայանին կտեսնենք հեռուստասերիալներից մեկում, որի մասին դերասանը կրկին չցանկացավ խոսել՝ նախընտրելով այդ մասին պատմել աշխատանքը կատարելուց հետո:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր