Այն, ինչ մենք հաստատ չէինք սպասում թագավորական գվարդիայից, արգելված նյութերի առեւտուրն էր։ Իռլանդիայի եւ Կոլդսթրիմյան գվարդիայի զինվորները ձերբակալվել են Եղիսաբեթ II-ի կառավարման պլատինե հոբելյանի պատվին հանդիսավոր շքերթից անմիջապես առաջ, հայտնում է Independent-ը։ Հիշեցնենք, որ Նորին Մեծությունը թագավորական գահին է արդեն 70 տարի։
Զինծառայողը բերման է ենթարկվել ռեյդերների ժամանակ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավելել է, որ իրենք չեն ընդունում իրենց պահակախմբի այս պահվածքը, հետեւաբար նրանք ազատված են ծառայությունից։