Ո՞ր մթերքն է արդյունավետորեն նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքն է արդյունավետորեն նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ

2-րդ տիպի շաքարախտի կառավարման հիմնական սկզբունքն արյան շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահելն է: Շաքարի վտանգավոր բարձր մակարդակը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Բարեբախտաբար, մի քանի մթերք կարող է օգնել այս հարցում, այդ թվում՝ տերեւավոր մթերքները, գրում է Express-ը:

Դիաբետիկների մոտ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը պայմանավորված է ինսուլինի արտադրության հետ կապված խնդիրներով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները կա՛մ բավարար քանակությամբ չեն արտադրում այս հորմոնը, կա՛մ նրանց ինսուլինն անարդյունավետ է: Հենց այս դեպքում սննդակարգը կարող է կամ խանգարել կամ օգնել շաքարի մակարդակին:

Արյան մեջ գլյուկոզի մակարդակը վերահսկելու համար սննդաբան Ջեֆ Թարադեյը խորհուրդ է տալիս մանգոլդ ուտել:

Այս տերեւավոր կանաչի տերեւներն ու ցողունները տարբեր սննդանյութեր են պարունակում՝ վիտամիններից մինչեւ հանքանյութեր:

Սակայն հենց մագոլդի մեջ հայտնաբերված բուսական միացություններն են այդքան ուժեղ ազդեցություն ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։

«Շվեյցարական մանգոլդը գտնվում է ANDI աղյուսակի վերեւում եւ լի է հակաօքսիդանտներով, այդ թվում՝ ֆլավոնոիդով, որը հայտնի է որպես սիրինգաթթու, որը, ինչպես ապացուցված է, արյան մեջ շաքարը կարգավորող հզոր հատկություններ ունի»,- ասել է նա:

ANDI-ն կամ սննդանյութերի ընդհանուր խտության ինդեքսը նկարագրում է գնահատման համակարգը, որը դասակարգում է մթերքները 1-ից մինչեւ 1000 սանդղակով՝ ելնելով դրանցում սննդանյութերի պարունակությունից:

Ավելին, հետազոտությունը նաեւ հաստատում է փորձագետի պնդումը սիրինգաթթվի վերաբերյալ:
Current Drug Discovery Technologies ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այս բույսը կարող է զգալիորեն նվազեցնել շաքարի մակարդակը առնետների արյան մեջ:

news.am