Ժամացույցների կամ այլ սարքերի համար նախատեսված կոճակաձեւ մարտկոցները կարող են մահացու վտանգավոր լինել, եթե երեխան դրանք կուլ տա:
Փորք, սակայն հզոր մարտկոցները կարող են անցքեր այրել երեխայի կոկորդում, կաթվածահար անել ձայնալարերը կամ ձուլել շնչափողն ու կերակրափողը: Ծանր դեպքերում այրոցը կարող է տարածվել խոշոր երակների կամ զարկերակների վրա՝ արյան մահացու կորուստ առաջացնելով:
Մասնագետների խոսքով՝ վնասվածքները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ սարքավորումներում առավել հզոր լիթիումային մարտկոցներ են կիրառվում, ընդգծում է մասնագետը:
Եթե երեկան նմանատիպ մարտկոց կուլ տա, այն կարող է խցանվել կերակրափողի նեղ հատվածում: Եթե նման բան տեղի ունենա, մարտկոցի բեւեռները կմիավորվեն եւ էլեկտրական հոսանք կստեղծեն: Սակայն հոսանքն ինքնին վնասվածքների չի հանգեցնի, այլ այրոցներ կարող է առաջացնել:
Նոր հետազոտության ընթացքում մասնագետները 195 դեպք են ուսումնասիրել, երբ փոքր երխաները (միջին տարիքը՝ 18 ամսական), կոճակաձեւ մարտկոցներ են կուլ տվել: Նշվում է, որ 14 երեխա մահացել է մարկոցների կուլ տալու հետեւանքով ստացած վնասվածքներից: