Կնոջ կերպարանափոխված տղամարդը տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կնոջ կերպարանափոխված տղամարդը տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավի վրա

Անծանոթ տղամարդը, որը թանգարան է գնացել հաշմանդամի սայլակով եւ կեղծամ է կրել, տորթով փչացրել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը, որը փարիզյան Լուվրում մշտական էքսպոզիցիայի շարքում է, հայտնում է G1-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը հայտնի կտավի վրա տորթ է նետել՝ գտնելով մեծ ամբոի շարքում։

Մշակութային հաստատության անվտանգության ծառայությունը կարճ ժամանակ անց դուրս է արել մարդուն, իսկ թանգարանի աշխատակիցները սկսել են մաքրել տարածքը։ Համաշխարհային հայտնիություն վայելող ստեղծագործությունը փչացրած անձի ինքնությունն ու մոտիվները հայտնի չեն։

«Մոնա Լիզա» կտավի վրա այս հարձակումն առաջինը չէ։ 2009թ․-ին զբոսաշրջիկը նկարի ուղղությամբ բաժակ էր նետել՝ վնասելով այն պաշտպանող ապակին։



Նման նյութեր