Երկար նստելիս պարանոցի ցավի հիմնական պատճառը սխալ կեցվածքն է։ Պարանոցի թմրությունից խուսափելու համար հարկավոր է հետեւել դրան, «Երեկոյան Մոսկվա»-ին ասել է բժիշկ օստեոպաթ Սերգեյ Եվդոկիմովը:
«Մեր մարմնում երեք կարևոր կետ կա՝ գագաթը, սրբոսկրը եւ կրունկները: Մարմինն այդ կետերի հետ կապված է որոշում մարմնի ճիշտ դիրքը։ Դուք պետք է կենտրոնանաք գագաթի վրա: Այսինքն՝ պատկերացրեք, որ ձեզ բարձրացրել են գլխից եւ վերեւ են քաշում՝ ուսերը հարթեցնելու եւ ուղղելու համար»,- բացատրել է մասնագետը։
Բժշկի խոսքով՝ տեւական նստակյաց աշխատանքի ժամանակ պետք է նայել հենց դիմացը։ Դա բարելավում է պարանոցի միջով արդյան հոսքը դեպի գլուխ:
Ձեռքերը, ըստ մասնագետի, պետք է լինեն սեղանին եւ օգնեն պահպանել մարմնի ճիշտ դիրքը։ Դա զգալիորեն կնվազեցնի մեջքի եւ պարանոցի բեռը: Սեղանը պետք է լինի արմունկների մակարդակին:
Եվդոկիմովը նաեւ նշել է, որ գրասենյակային աշխատողների պարանոցի ցավի պատճառն այն է, որ նրանք հաճախ ստիպված են լինում կես պտույտ նստել կամ կողքերը նայել:
Կարեւոր դեր է ունի կահույքը: Համակարգչով երկար աշխատանքի ժամանակ պարանոցի թմրությունից խուսափել կօգնի նաեւ հարմարավետ աշխատանքային աթոռը, որի հետեւի հատվածը լավ է պահում ողնաշարը, նշել է փորձագետը։