Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը
Advertisement 1000 x 90

Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում կոչ է արել շքանշան տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդուն։ Այսպես, նա մեկնաբանել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ բրիտանական Daily Mail պարբերականի հարցազրույցը, որում կինը պատմել էր, որ որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս:

«Daily Mail. Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս. Սա արժանիքների շքանշան է։ Ընդորում երկուսը (շքանշան)՝ որդուն և կնոջը: Ո՛չ, երե՛ք՝ մեկն էլ Daily Mail-ին»,- գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ առաջին տիկին Ելենա Զելենսկայան պատմել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։

Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։

«Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։

tert.am



Նման նյութեր