Ֆրանսիայում ավելի քան 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության էներգետիկ ոլորտում համազգային գործադուլի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հաղորդվում է, որ Բետյուն և Անժե քաղաքների բնակիչները զրկվել են էլեկտրաէներգիայից էներգետիկ ոլորտի աշխատողների զանգվածային գործադուլի պատճառով։ Նրանք պահանջում են վերանայել աշխատավարձերը երկրում գնաճի ֆոնին։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ գնաճը երկրում հասել է գագաթնակետին։ Նախարարը նաև զգուշացրել է առաջիկա ամիսներին ապրանքների և ծառայությունների գների աճի մասին։