Գերմանիայի Կալշտադտ կոմունայի (Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամաս) խորհուրդը, որտեղից XIX դարում արտագաղթել են Դոնալդ Թրամփի տատը և պապը, հրաժարվել է նրան պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհել: Այսօր այս մասին հայտնել է DPA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ սույն որոշումը խորհուրդն ընդունել է հունվարի 26-ի երեկոյան, ինչի մասին հայտնել է տեղի քաղաքագլուխ Թոմաս Յավորեկը՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ կոչումը կոմունայում դեռ երբեք չի շնորհվել և այդպես կլինի նաև այսուհետև:
Կոչումը շնորհելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գերմանիայի «Հանրապետականներ» (Republikaner) ազգային-պահպանողական կուսակցության՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հոմանիշի ներկայացուցիչ Ալեքսանդր Դիտելը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Deutsche Welle ռադիոկայանը հայտնել էր ԱՄՆ-ի նախագահի գերմանական արմատների մասին: Դոնալդի պապ Թրամփը (ծննդյամբ Ֆրիդրիխ Թրումփը) լույս աշխարհ է եկել 1869 թվականին Կալշտադտ գյուղում և 1885 թվականին արտագաղթել է ԱՄՆ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: