Հայաստանում նախորդ տարի շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը
Advertisement 1000 x 90

Հայաստանում նախորդ տարի շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը

Հայաստանում նախորդ տարի վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը, այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

2021-ին պետբյուջեից տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծմանը փաստացի ուղղվել  է շուրջ 7.3 մլրդ դրամ: Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1.7 մլրդ դրամ, որը ներառել է  նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը, որից 209.5 մլն դրամն ուղղվել է պատերազմի ազդեցության հաղթահարմանը:

«Անապահով սոցիալական խմբերին աջակցության, անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 78.3 մլրդ դրամ, որից 30.4 մլրդ դրամն ուղղվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստներին: Օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը»,-ասաց նախարարը: