Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Կարդացի պարոն Աբարահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ կան նաեւ ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,-ասել է Շարմազանովը: