Հունգարիայի խորհրդարանի նախագահ. Զելենսկին տառապում է հոգեկան խանգարումով
Advertisement 1000 x 90

Հունգարիայի խորհրդարանի նախագահ. Զելենսկին տառապում է հոգեկան խանգարումով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կևերը HirTV-ին տված հարցազրույցում։ Նա մատնանշել է նախկին խորհրդային հանրապետության ղեկավարի ոչ լիովին համարժեք պահվածքը միջազգային ասպարեզում։

«Ես չեմ հիշում, որ օգնության կարիք ունեցող երկրի ղեկավարը համարձակվի ելույթ ունենալ ինչ-որ մեկի դեմ, ինչպես դա արեց նախագահ Զելենսկին, ոչ միայն Հունգարիայի, այլ նույնիսկ՝ Գերմանիայի կանցլերի (Օլաֆ Շոլցի) դեմ»,- ասել է Կևերը։

Նա ընդգծել է, որ օգնության կարիք ունեցողները սովորաբար քաղաքավարի կերպով խնդրում են դա, թեկուզ համառորեն, բայց առանց պահանջների ու սպառնալիքների դիմելու։

«Սպառնում են թշնամիներին, ոչ թե նրանց, ում հետ ցանկանում են ընկերանալ: Ինչ-որ անձնական հոգեկան խնդիր կա Զելենսկու  մոտ և ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել դրա դեմ»,- եզրափակել է Կևերը։

shantnews.am



Նման նյութեր