ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում էլեկտրոգեներացնող հզորությունների հնարավոր դեֆիցիտի պատճառով: Այս մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան տարածած փաստաթղթում Բայդենն արձանագրում է բազմաթիվ գործոնների առկայությունը, որոնք սպառնում են ԱՄՆ-ի հնարավորություններին՝ արտադրել էլեկտրականության անհրաժեշտ ծավալները:

Այդ խնդրի լուծման համար նա, մասնավորապես, երկու տարի ժամկետով ներմուծման մաքսատուրքերից ազատել է Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից ներկրվող որոշակի արևային տարրեր և մոդուլներ: