Հայտնի է, որ ծխելը քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկային գործոններից մեկն է. այն ամենահայտնի քաղցկեղածիններից է, եթե ոչ ամենահայտնին: Այնուամենայնիվ, ծխելը կարող է նաեւ մեծացնել այլ հիվանդությունների, օրինակ՝ սրտի անբավարարության զարգացման ռիսկը, գրում է Express-ը:
Ապացույցներն ակնհայտ են՝ ծխելը վնասակար է ընդհանուր առողջության համար: Ծխելը մեծացնում է թոքերի, քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների վտանգը։ Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը կարող է նաեւ մեծացնել սրտի անբավարարության վտանգը: Հետազոտությունը համարվում է առաջիններից մեկը, որը գնահատել է ծխելու կապը սրտի անբավարարության երկու գերիշխող ենթատեսակների հետ:
Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են մոտ 9500 մարդու տվյալներ: Արդյունքում նրանք պարզել են, որ նույնիսկ նրանց մոտ, ով թողել է ծխելը, սրտի անբավարարության զարգացման ռիսկը բարձր է:
Ընդ որում, որքան երկար է մարդը ծխում, հիվանդության առաջացման վտանգն այդքան մեծանում է: