American Geriatrics Society ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ լավատեսության բարձր մակարդակը կապված է կյանքի ավելի երկար տեւողության եւ մինչեւ 90 տարի ապրելու ավելի մեծ հավանականության հետ:
Նշվում է, որ նոր հետազոտությանը մասնակցել է տարբեր ռասայական խմբերի պատկանող 159255 կին։
Հետազոտողները պարզել են, որ լավատեսության եւ կյանքի տեւողության միջեւ կապը հայտնաբերվել է բոլոր ռասայական եւ էթնիկ խմբերում, եւ որ ապրելակերպի գործոնները բացատրում են լավատեսության եւ կյանքի տեւողության միջեւ կապի գրեթե մեկ քառորդը:
«Չնայած լավատեսությունն ինքնին կարող է կախված լինել սոցիալական կառուցվածքային գործոններից, մեր արդյունքները վկայում են, որ կյանքի երկարության համար լավատեսության առավելությունները կարող են արտահայտվել ռասայական եւ էթնիկ խմբերում,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Հայամի Կոգան,- Լավատեսությունը կարող է լինել տարբեր խմբերի երկարակեցության համար միջամտության կարեւոր թիրախ լինել»: