Վենետիկի հանձնաժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Advertisement 1000 x 90

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարանը:

Հունիսի 8-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի գլխավոր պատվիրակությունը:



Նման նյութեր