91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը (Գրիգոր Օհանյան)
Advertisement 1000 x 90

91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը (Գրիգոր Օհանյան)

ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է դերասան, CBS հեռուստացանցի թողարկած «Մաննիքս» դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքսի կերպարով հայտնի Մայք Քոնորսը (Գրիկոր Օհանյան):

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` ամերիկահայ դերասանի փեսան` Մայք Քոնդոնը հաստատել է վերջինիս մահվան լուրը՝ նշելով, որ նա կյանքից հեռացել է հինգշաբթի Լոս Անջելեսի հիվանդանոցում: Դերասանի մահվան պատճառը վերջերս ախտորոշված լեյկեմիան է եղել:

«Մաննիքս» դետեկտիվ հեռուստասերիալը ամերիկյան ալիքով հեռարձակվել է 1967 թվականին և եթեր է դուրս եկել 8 տարի շարունակ: Այդ ֆիլմում կատարած աշխատանքի համար Քոննորսը 4 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է դարձել 1970-ին:

Նա ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում:

Քոնորսը մասնակցություն է ունեցել իր վաղ շրջանի ֆիլմերում, ինչպիսիք են «Կղզին երկնքում», «Ճահճե կինը», «Արևմուտքի 5 հրացանները», «Աշխարհի վերջի օրը», «Մարմինն ու դրդապատճառը»և «Թաչ Քոնորսը»:

Քոնոսը վերհիշեցրել է մի հարցազրույցում, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին։

horizonweekly.ca