ԱՄՆ-ում տեղի բնակիչներից մեկն իմացել է սիրեցյալի դավաճանության մասին և որոշել է վրեժխնդիր լինել։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Կինը վերցրել է տղամարդու մահացած մոր մոխիրով կարասը, բերել գետի մոտ, բարձրացել կամրջի վրա և մնացորդները լցրել ջուրը։ «Նա խաբեց ինձ, ուստի ես նրա մոր մոխիրը լցրեցի գետը», – ասել է նա՝ նկարահանելով գործընթացը:
TikTok սոցիալական ցանցի օգտատերերը, որտեղ աղջիկը հրապարակել է իր արարքը, քննադատել են նրան` նման վրեժխնդրության համար։