![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/03/bellahadid.jpg)
25-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդն իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում հայտնվել է ֆրանսիական Mugler նորաձեւության տան անկեղծ զգեստով։ Վերևի հատվածում բացվածքներով և կիսաթափանցիկ ծայրով զգեստն ընդգծել է սուպերմոդելի կազմվածքը՝ մասամբ մերկացնելով դեկոլտեն, գոտկատեղը և մեջքը։
Այս զգեստով տեսել են նաև Մեգան Ֆոքսին և Գլյուկոզային։ Ամերիկացի դերասանուհին այն կրել է Billboard Music Awards 2021-ին, իսկ ռուս երգչուհին՝ «ЖАРА Music Awards 2021»-ին նախորդող երեկույթին։